Ալեքսանդր Մանթաշյանցի ու Եսայի Փիթոյանի "ՄԱՍԻՍ՛՛ հեղուկատար շոգենավը։ Կառուցվել է Նյուքասլում "Չ․ Միտչել և ընկ․" կողմից 1882 թ․ ապրիլի 29-ին։ Պաշտոնապես, հանդիսավոր պայմաններում, ծովային կանոններին համաձայն շահագործման է ընդունվել մայիսի 18-ին։ Երկու օր անց ուղղություն է վերցրել Բալթյան ծովով Սանկտ-Պետերբուրգ, այնտեղից՝ Նևա ու Վոլգա գետերով հասել Կասպից ծով։
Այս նավի մասին վերջին տվյալը վերաբերում է 1906 թվականին։
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ